Ազատագրում ֆեյսբուքյան էջը համակարգող Միկա Բադալայանը գրում է․
Սիրելի ընկերներ,
Ես ևս մեկ անգամ հաստատում եմ այն տեղեկատվությունը, որն ավելի վաղ հրապարակել էի։ Փառուխ գյուղը գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի լիակատար վերահսկողության տակ, Քարագլուխ բարձունքում դեռ կան թշնամու ուժերի դիրքեր, բայց դրանք շուտով դուրս կբերվեն։
Ի դեպ, թշնամու ավելի քան 200 զինվոր արդեն լքել է մեր տարածքները, մնացածներն էլ ընտրության հնարավորություն չունեն։ Իհարկե, վտանգ կա, որ մյուսները կփորձեն մնալ, և հենց այդ պատճառով էլ առաջիկա օրերին տարածքները մաքրվելու են։
Չեմ ուզում խոստումներ տալ, բայց ես հույս ունեմ, որ առաջիկայում ձեզ համար ռեպորտաժ կանեմ հենց Փառուխից։