Search
Close this search box.

Զելենսկին հեռուստատեսային ուղերձում անցել է ռուսերենի և հրաժեշտ տվել նրան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռուստատեսային ուղերձում անցել է ռուսերենի և հրաժեշտ տվել նրան։

«Ուկրաինայում լեզվի խնդիր չկա և չի եղել։ Բայց հիմա դուք՝ ռուս զավթիչներդ, ստեղծում եք այդ խնդիրը։ Դուք եք, որ ամեն ինչ անում եք, որ մեր ժողովուրդն ինքը հրաժարվի ռուսաց լեզվից»,- ասել է նա։

«Որովհետև ռուսաց լեզուն կապվելու է հենց ձեզ հետ։ Այս պայթյունների ու սպանությունների հետ։ Ձեր հանցանքների հետ։ Ինքը՝ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ մեր պետության տարածքում տեղի ունենա ապառուսականացում։ Դուք դա անում եք: Մեկ սերնդի ընթացքում եւ ընդմիշտ», ասել է Զելենսկին:

Նշենք, որ Ուկրաինային ռուսական պահանջներից մեկը ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալն է։

Please enter a valid URL