Search
Close this search box.

«Խնդիրը Հենրիխի ֆիզիկական վիճակի ու մարզավիճակի մեջ չէ. պատճառն այլ է». Ռուբեն Հայրապետյանը՝ Մխիթարյանի մասին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ խաղաժամանակ չստանալու խնդրին. «Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ, աշխատասեր, հայկական ֆուտբոլին և առհասարակ ֆուտբոլին նվիրված անձնավորություն է: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով չի կարող երկար գտնվել այս վիճակում: Բոլորդ էլ հասկանում եք, որ այստեղ խնդիրը Հենրիխի ֆիզիկական վիճակի ու մարզավիճակի մեջ չէ. պատճառն այլ է: Մոտ ժամանակներս հայտարարություն կանեմ` որոշ բաներ ուսումնասիրելուց և ճշտելուց հետո: Վստահ եղեք, Մխիթարյանն անպայման կխաղա և կուրախացնի բոլորիս»,- նշել է Հայրապետյանը։

Please enter a valid URL