Search
Close this search box.

Սահմաններին տղերք են զոհվում, ոտքի ելնել է հարկավոր․ Երգիչ Ազատ Աբրահամյան

Էսօր էլ սահմաններին տղերք են զոհվում,իսկ մենք մեր սովորականն ենք ապրում.
բա էս «բա՞ն» է,որ մենք ենք անում․
Բա մեր՝ հայ — «հարայնե՞րը»,սեր-սիրաբանություննե՞րը,հող ու ջուր,ազգ-հայկականություննե՞րը․
Հանձնվեցինք պրծա՞նք։

Թուրքի էղածն էնքան չէ,ինչքան մեր անտարբերությունը,մեր՝ «ջայլամությունը»,էլի ու էլի,մեր՝ փախեփախը,գլուխ-պրծացնելու մեր հին՝ հայկական տրամաբանությունը։
Ամենաերկարներից մեկը մե՞նք ապրեցինք,մե՞նք պահպանվեցինք էս երկրագնդի վրա․
Հիմա շա՞տ ենք հնացել,եկել է «դեն նետվելու» ժամանա՞կը։

Ջհանդամը,թե ինչ կլինի,ոտքի ելնել է հարկավոր։
«Դրանք» էկել «մեր տուն» են մտել,ուրիշ էլ ի՞նչ պիտի անեն,որ ամոթի կամ տղամարդկության ինչ որ մի բան սկսի հանկարծ կենդանության նշաններ արձակել,
— Սահմաններին տղերք են զոհվում․

Երգիչ- երգահան Ազատ Աբրահամյան

Please enter a valid URL