Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախպատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։