Search
Close this search box.

Դեկտեմբերի 20-ին ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. շրջաններում և Երևանում տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում`

դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

 դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում են տեղումներ:

Please enter a valid URL