ԱՄՆ-ն և ԵՄ-ն աշխատանքային խումբ են ստեղծել՝ նվազեցնելու Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից։
***
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ից օգնության առաջին մասը հասցվել է Ուկրաինային։ Առաջիկայում սպասվում է ևս 3 առաքում։
***
ՄԱԿ-ը հանդես է գալիս միջազգային համակարգի բազմակողմանիության օգտին, ասել է գլխավոր քարտուղարի գրասենյակը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնությանը G20-ից դուրս թողնելու կոչին:
***
Ռումինիան հայտարարեց էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման անհնարինության մասին:
***
Հունգարիան մերժել է Ուկրաինայի կոչը՝ թույլատրել զենք մատակարարել իր տարածքով և հրաժարվել ռուսական նավթից ու գազից։
***
«Россия Сегодня МИА» և «RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը և «60 րոպե Ռուսաստանի» հաղորդաշարի վարող Օլգա Սկաբեևան ներառված են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում։
***
ԵՄ-ն մտադիր է 17 միլիարդ եվրո հատկացնել իր անդամ երկրներին Ուկրաինայից փախստականներին աջակցելու համար, 3,4 միլիարդը կփոխանցվի արագացված կարգով. ֆոն դեր Լեյեն։
***
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջին խմբաքանակն Է հասցրել 800 միլիոն դոլարի ռազմական օգնության խոշորագույն փաթեթի շրջանակներում:
***
Ֆրանսիան հիմքեր չունի համաձայնելու ռուբլով վճարել ռուսական գազի համար. Մակրոն
***
ՌԴ ՊՆ. ռուս զինվորականներն անհապաղ պատշաճ կերպով կպատասխանեն Ուկրաինայի օդային տարածքը փակելու փորձերին. РИА новости
**
Ուկրաինական բանակի 2416 տանկից ոչնչացվել է 1587-ը, 1509 ականանետից՝ 636-ը, 535 ՀԿՌՀ-ից՝ 163-ը, 152 ինքնաթիռներից՝ 112-ը, 149 ուղղաթիռից՝ 75-ը, Ուկաինայի ուեցած 36 Bayraktar TB2-ներից՝ 35-ը։ ՌԴ ՊՆ
***
ՌԴ ԶՈՒ-ն ազատագրել է ԼԺՀ-ի տարածքի 93%-ը, ԴԺՀ-ի՝ 54%-ը․ ՌԴ ՊՆ