Search
Close this search box.

ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ Ղարաբաղում սրված իրավիճակի ֆոնին։

«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում նոր բախումների մասին հաղորդումներով։ Անտոնիո Գուտերեշը կոչ է անում կողմերին զերծ մնալ քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի թեժացման։

Անհրաժեշտ է լուծել բոլոր, այդ թվում՝ մարդասիրական հարցերը ուղիղ բանակցությունների միջոցով գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում», — հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը։

Please enter a valid URL