Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՌԴ Զինված ուժերն արգելափակել է Կիև, Խարկով, Չեռնիգով, Սումի և Նիկոլաև քաղաքները, լիակատար վերահսկողություն է սահմանվել Խերսոնի մարզում և Զապորոժսկի մարզի զգալի մասում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը։

«ՌԴ զինված ուժերը հարձակողական գործողություններ է իրականացնում տարբեր ուղղություններով: Արդյունքում ռուսական զորքերին հաջողվել է արգելափակել Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը: Ամբողջական վերահսկողություն է հաստատվել Խերսոնի մարզում և Զապորոժսկի մարզի մեծ մասում»,- հայտարարել է գեներալ-գնդապետը:

Նա նշել է, որ ռուսական զորքերը վնաս են հասցնում Ուկրաինայի Զինված ուժերի՝ արգելափակված քաղաքներում տեղակայված ռազմական ենթակառուցվածքների կառույցներին, տեխնիկային, անձնակազմին, որպեսզի օղակի մեջ առնեն մինչև Դոնեցկի և Լուգանսկի տարածքների ամբողջական ազատագրումը ռուսական բանակի կողմից:

Please enter a valid URL