Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ռուսաստանը բոլորից լավ ճանաչող առաջնորդներից մեկն է»։
Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով TRT Haber-ը, Էրդողանն ասել է
«Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ընթացքում մեր հիմնական քննարկման թեման Ռուսաստանն ու Ուկրաինան էին։ Նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանին լավ ճանաչող առաջնորդներից է։ Նրա հարաբերությունները պարոն Պուտինի հետ հայտնի են բոլորին։ Իլհամ Ալիեւը այս պատերազմի լավագույն վերլուծաբաններից մեկն է։ Մենք հնարավորություն ունեցանք նրա հետ խոսել այդ մասին բաց ու հստակ»։