Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը

Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sputnik-ը։

«Մինչ օրս զոհվել է 1351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

Please enter a valid URL