Search
Close this search box.

Գնացեք ճարտարապետներից հարցրեք․ Սերժ Սարգսյանը Արցախում տիրող իրավիճակի մասին

Երևանի քաղաքային պանթեոնում տեղի է ունենում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցի արարողությունը: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ներկա է։ Սարգսյանի կողքին են Մարգարյանի որդին՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Էդուարդ Շարմազանովը, Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մի շարք այլ պատգամավորներ և այլք։

Քիչ առաջ Սերժ Սարգսյանը ծաղիկներ խոնարհելուց հետո նստեց ավտոմեքենան ու հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Միայն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին արձագանքեց՝ գնացեք ճարտարապետներից հարցրեք։ Հարցը, թե ովքեր են ճարտարապետները, ևս նա անպատասխան թողեց։

Please enter a valid URL