Իրավիճակը շատ ավելի վատ է, քան մեզ փորձում են ներկայացնել կամ մատուցել։ Խոսքը միայն Արցախի մասին չէ։ Ինչու միայն Արցախի, Հայայաստանի սահմանների ողջ երկայնքով կան անհասկանալի կուտակումներ։ Որևէ մեկը սրա պատասխանը տվե՞լ է։ Այս մասին քիչ առաջ Պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմի» պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նշենք, այսօր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցն է, հանրապետականները այցելում են նրա շիրիմին։
«Մեզ մենակ ասում են, թե ՊՆ-ն տեղյակ է։ Տեղյակ լինելով հո չէ։ Ինչ-որ մի գործողություն անու՞մ են, բանակի վերակառուցում անու՞ն են, չեն անում։ Այս լարված իրավիճակին իրենք Վեդիում ընտրություններ են կազմակերպում, փորձում են իրենց լծակներն օգտագործել, որ հետո ցույց տան ժողովրդին, թե ժողովուրդ, տեսեք, որ ամեն դեպքում այստեղ ևս իշխանությունը միայն Նիկոլինն է»,- ասաց նա։