ԱՄՆ-ը ևս 1 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Ջո Բայդենին։
***
Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե արդյոք իրեն անհրաժեշտ է տարածքային զիջումների գնալ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում, ասել է Բայդենը։ ТАСС
***
Կիևը համաձայնության է եկել Ռուսաստանի կողմից առաջարկված հումանիտար միջանցքներից 3-ի շուրջ և առաջարկել է իր 12-ը: Սակայն Ուկրաինան կրկին օգտագործում է «լռության ռեժիմը»՝ իր ստորաբաժանումները վերախմբավորելու համար. ՌԴ ՊՆ
***
Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 17,1 հազար մարդ է տարհանվել Ռուսաստանի Դաշնություն Ուկրաինայի վտանգավոր շրջաններից, Դոնեցկից և Լուգանսկից։ Առանց Կիևի մասնակցության մեկ օրում Մարիուպոլից տարհանվել է գրեթե 4,5 հազար մարդ. ՌԴ ՊՆ
***
Մոսկալկովան հաստատել է ուկրաինական կողմի հետ զինծառայողների հերթական փոխանակումը «10-ը 10-ի դիմաց» բանաձևով:
ՌԴ օմբուդսմենը հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մեծ աշխատանք է կատարել ուկրաինական կողմի մոտ պահվող քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Մոսկալկովան նաև հաստատել է ռուս քաղաքացիական նավաստիների փոխանակումը ուկրաինացի քաղաքացիական նավաստիների հետ:
***
«Եթե Ռուսաստանը իմանար, թե ինչ է իրեն սպասվում Ուկրաինայում, ապա հաստատ կվախենար այստեղ գալ». Զելենսկի
***
Էրդողանը մտադիր է շարունակել շփումները Պուտինի և Զելենսկու հետ.
Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում չեղարկել ՌԴ-ի դեմ պաշտպանական արդյունաբերության դեմ սահմանված պատժամիջոցները։
Բայց նաև Թուրքիան կշարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
***
Սա Ուկրաինայի քարտեզն է լեհական հեռուստատեսությունից, ահա թե ինչպես են նրանք տեսնում Ուկրաինայի ապագան.