Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Արցախում ռուս խաղաղապահների առաքելության գոտում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում գտնվող առաջադրանքների կատարման ընթացքում ստեղծված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնել են գերատեսչությունից։