Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյան Խրամորթից տեղեկացնում է.
Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության: Ստեփանակերտից կամավորները գալիս են կանգնելու՝ գյուղացիների կողքին:
Այս պահին ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել Փարուխ գյուղը:
Ըստ խրամորտցիների՝ հիմա ադրբեջանցիները փորձում են վերցնել Քարագլուխ կոչվող բարձունքը, որը անմիջապես գյուղի հարևանությամբ է: