Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվում Փառուխում եւ Խրամորթում. ներկայացնում են գյուղապետերը

Ռուս խաղաղապահներն այժմ բանակցություններ են վարում Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը։

«Մարդկանց շուտ տարհանել ենք, ճանապարհներ են եղել, մեջերով անցել են։ Իրենք տարբեր ուղղություններով, առանց կրակոցի, շղթա կազմած մտել են գյուղ։ Ադրբեջանցիների դիրքերը մեր գյուղից հեռու են 1 կիլոմետր»,- նշեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:

Խրամորթի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը մեր հարցերին չպատասխանեց. «Վիճակը լավ չէ»,– կարճ ասաց նա ու հեռախոսն անջատեց։

Please enter a valid URL