Search
Close this search box.

«Եթե Քարագլուխը հայտնվի թշնամու ձեռքում ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ». լրագրող Անի Գևորգյան

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է լուսանկար է տեղադրել՝ կից գրելով. «Եթե Քարագլուխը հայտնվի թշնամու ձեռքում ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, որում ասված է․ «Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»:

Please enter a valid URL