44 օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված տղաներից մեկի՝ Վահան Սահակյանի ծնողները որդի են ունեցել։ Ուրախալի լուրն Auroranews-ին հայտնեցին Վահանի հարազատները։
«10 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ծառայել է Մատաղիսում, 24 օր թշնամու հետ կռիվ տալուց հետո վիրավորում է ստացել, 1 ամիս հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է»,- պատմեցին նրանք։
Զոհված զինծառայողների հարազատները պատմեցին, որ Սահակյանների ընտանիքում «նոր» Վահան է ծնվել՝ նորածին տղային կոչել են զոհված եղբոր անունով։
Նշենք, որ Վահանը Շիրակի մարզի Գուսաննա համայնքի բնակիչ էր։