Միրզոյանը պառկած դիրքից 150 կգ ծանրաձողի մեկանգամյա հրում-բարձրացումով սահմանել է աշխարհի ռեկորդ, իսկ 1 րոպե 06 վայրկյանում 80 կգ ծանրոցը 35 անգամ պառկած դիրքից հրում-բարձրացումով սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ, և նրա անունը հերթական անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։
Աշխարհի ռեկորդը Թ․ Միրզոյանը նվիրել է 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներին, իսկ Դյուցազնագրքինը՝ զոհված հայորդիներին։