Search
Close this search box.

Լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի մեկ ամիսը. որքան կորուստ ունեն երկու կողմերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարությունից անցել է մեկ ամիս: ՌԴ նախագահն այդ մասին հայտարարեց փետրվարի 24-ին:

Ուկրաինական կողմն այսօր ռուսական կողմի կորուստների մասին հերթական տվյալներն է ներկայացրել: Դրանց համաձայն, պատերազմի մեկնարկից մինչեւ օրս ռուսական կողմը կորցրել է 15 հազար 800 մարդ, 530 տանկ եւ 180 ինքնաթիռ:

Այլ թվեր՝ ստորև.

զրահապատ մարտական ​​մեքենաներ` 1597,

հրետանային համակարգեր՝ 280,

ՀՕՊ համակարգեր՝ 47,

ավտոմոբիլային տեխնիկա՝ 1033

հատուկ տեխնիկա՝ 16:

Իր հերթին տվյալներ է ներկայացրել նաեւ ՌԴ Պն-ն: Տվյալների համաձայն, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հաջողվել է ոչնչացնել 257 անօդաչու թռչող սարքել, 202 զենիթահրթիռային համալիրներ, 1572 տանկ և այլ զրահատեխնիկա, 160 բազմակի հրթիռային կայանք, 633 դաշտային հրետանի և ականանետեր, ինչպես նաև 1379 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։

Please enter a valid URL