ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաժարվում է պատասխանել Պենտագոնի ղեկավարության հեռախոսազանգերին:
The Washington Post-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի զինվորականների և Ռուսաստանի միջև հաղորդակցությունն ավելի հազվադեպ է դարձել, քան նախկինում։ Փորձագետները մտահոգություն են հայտնում, որ դա կարող է հանգեցնել կոնֆլիկտի սրման՝ ինչ-որ պատահական միջադեպի պատճառով։
Հիշեցնենք, որ այսօր լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի մեկ ամիսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն պատերազմ սկսելու մասին հայտարարեց փետրվարի 24-ին: