Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի կանայք` երեխաների հետ` ընդդեմ ադրբեջանական ահաբեկչությանը. Արցախում խաղաղ հավաք է

Արցախի կանայք` երեխաների հետ միասին մասնակցում են Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ կազմակերպված խաղաղ հավաքին՝ ցույց տալով ամբողջ աշխարհին, որ «մենք կանք եւ ուզում ենք խաղաղություն մեր հայրենիքում՝ մեր երեխաների համար»։

Ի դեպ, նախաձեռնության հեղինակները նաև հաղորդագրություն են տարածել, որում նշվում է.

«Սիրելի ընկերներ, այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, կարելի է միայն հումանիտար աղետ անվանել։ Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։

Եթե ոչ մենք, սովորական քաղաքացիներս, ապա ո՞վ մեր փոխարեն կհասցնի աշխարհին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները ահաբեկում Արցախի խաղաղ բնակչությանը՝ էթնիկ բնաջնջման ենթարկելու նպատակով։

Այո՛, մենք պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար բոլոր հնարավոր միջոցներով, և այս պահին մեր ձայնը լսելի դարձնելու լավագույն միջոցը խաղաղ հավաք կազմակերպելն է»։

Please enter a valid URL