ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի օրակարգում Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության հարցը չկա։
***
Շվեդիան Ուկրաինային կտրամադրի ևս 5000 հակատանկային զենք՝ Շվեդիայի պաշտպանության նախարարություն:
***
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ը հինգշաբթի օրը կհայտարարի Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին, որը կազդի քաղաքական գործիչների, «օլիգարխների», ինչպես նաև տարբեր կառույցների վրա։
***
Ռուսաստանի Դաշնությունը ամերիկյան կողմին հայտարարել է, որ իր դեմ ԱՄՆ-ի ցանկացած թշնամական գործողություն կստանա վճռական և համարժեք պատասխան, հայտնում է ԱԳՆ-ն։
***
Մակրոն նշել է, որ պատրաստ է շարունակել Պուտինի հետ երկխոսությունը այնքան ժամանակ, որքան կպահանջվի Ուկրաինայում հրադադարի հասնելու համար: Ֆրանսիան Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և երբեք էլ չի լինի:
***
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի մարդասիրական բանաձեւը, որը կոչ է անում բանակցային ճանապարհով դադարեցնել Ուկրաինայում հրադադարը։
***
Զելենսկին Բայդենին խնդրել է պատժամիջոցներ չկիրառել Ռոման Աբրամովիչի նկատմամբ, որպեսզի նա շարունակի նպաստել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին:
***
Ռուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվել է մինչև ապրիլի 1-ը:
***
Դաունինգ Սթրիթը հայտնել է, որ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի 6000 հակատանկային հրթիռ ու բեկորային-ֆուգասային համակարգեր, ինչպես նաև 25 մլն ֆունտ՝ ռազմական կարիքների համար. հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
***
Մարիուպոլի քաղաքապետը լքել է քաղաքը: Մարիուպոլում ազգային գումարտակների հսկողության տակ է գտնվում մինչև 150 հազար մարդ:
***
Ուկրաինայում փախստականների ճգնաժամն ամենաարագ աճողն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. ՄԱԿ-ում ԵՄ ներկայացուցիչ Սքուգ։
***
Լողի համառուսաստանյան ֆեդերացիան ռուս մարզիկներին հանել է Լողի միջազգային ֆեդերացիայի բոլոր մրցաշարերից մինչև տարեվերջ։
***
Ռուսաստանը սահմանափակել է մուտքը News.Google։ Ռոսկոմնադզորը տեղեկացնում է, որ ծառայությունը տրամադրել է հասանելիություն դեպի Ուկրաինայում գործողության մասին ոչ հավաստի հրապարակումներ և նյութեր։
***
Օրվա ընթացքում Ուկրաինայից Ռուսաստան է տարհանվել գրեթե 18 հազար մարդ, հատուկ գործողության սկզբից՝ ավելի քան 380 հազար։
***
Մարտի 23-ին Ուկրաինայում 22 մարդասիրական միջանցք է բացվել։
***
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Հայտարարվել է, որ Անկարան կշարունակի իր միջնորդական ջանքերը, իսկ խնդիրները պետք է լուծվեն՝ հաշվի առնելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։