Search
Close this search box.

«Ժողովուրդ». Գնդակը Ծառուկյան խմբակցության դաշտում է․ նախագահի ընտրությունների շուրջ զարգացումները նոր ընթացք են ստանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․  «Հանրապետության նոր նախագահի ընտրությունների շուրջ զարգացումները կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ երկրի նախագահին հաջորդ տարվա ապրիլին ընտրելու է հայրենի խորհրդարանը: Եւ ԱԺ-ում առաջին փուլով նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկի օգտին քվեարկեն պատգամավորների 3/4-ը, կամ նույնն է, թե 79 օրենսդիր: Բայց ուշագրավն այն է, որ իշխող կոալիցիոն խմբակցությունները միասին խորհրդարանում ունեն 65 պատգամավոր, եւ իրենց թեկնածուին անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու եւս 14 պատգամավորի քվե:

Ինչպես հայտնի է` «Ելք» խմբակցությունն ունի 9 պատգամավոր, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31: «Ելք» խմբակցությունը երեկ մեր հրապարակումից հետո հայտարարեց, որ մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, եւ որ այդ խնդրի շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ առաջիկայում բանակցություններ կսկսեն: Բայց եթե անգամ այս երկու ուժերը համաձայնության գան, այդ դեպքում նաեւ նրանց թեկնածուն առաջին փուլով չի ընտրվի, քանի որ նրանք էլ ունեն անհրաժեշտ 79-ի փոխարեն 40 մանդատ»:

Մանրամասը՝  թերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL