Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամաչում եմ. Սուրեն Պապիկյանը` Ներքին Հանդում ադրբեջանցիների առաջխաղացման մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները առաջ եկել Ներքին Հանդի հատվածում, ինչու՞ է ՀՀ քաղաքացին՝ ինքը գնում և տեսնում, որ ադրբեջանցին այնտեղ է տեղակայված, իսկ ՊՆ-ն որևէ հստակ հայտարարություն այս մասով չի անում:

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, փոխարենը նշեց, թե կարևոր է, որ բարձրացված հարցերի մեջ սուտը և մանիպուլյացիան քիչ լինեն

«Իսկ ո՞վ է ասում, որ ՊՆ-ն նախապես տեղյակ չի եղել դրա մասին, կամ չենք տիրապետում մենք մեր սահմաններին, հրապարակային ամեն ինչ պետք է ասե՞նք, դա ձեր գործելաոճն է, հրապարակայնացնել այն, ինչ կարիք չկա հրապարակայնացնել, դա 5-րդ շարասյան գործն է՝ համոզել համայնքապետին, որ համայնքը զրկվել է ջրից, սրանք ապացուցված փաստեր են»-ասաց ՊՆ նախարարը և հավելեց՝ ամեն ինչ չէ, որ կարելի է քաղաքական նպատակներով օգտագործել.

«Ես ամաչում եմ, յուրաքանչյուրի փոխարեն, ով փորձում է ակնհայտ սուտը դարձնել մատի փաթաթան և ապակողմնորոշել հանրությանը: Մենք հիմա քննարկում են բաներ, որոնք համատեղ ուժերով պետք է բացառենք, այլ ոչ թե առիթներ փնտրենք, որ ցեխին հավասարեցնենք սեփական բանակը և մեր զինվորի սխրանքը»,-ասաց նա:

Please enter a valid URL