Search
Close this search box.

Լեհաստանի ԱԳՆ-ն 45 ռուս դիվանագետներից պահանջել է լքել երկիրը՝ լրտեսության կասկածանքով

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը 45 ռուս դիվանագետներից պահանջել է լքել երկիրը՝ լրտեսության կասկածանքով․ այս մասին տեղեկությունը հաստատել է Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը, հաղորդում է Риа Новости-ն։

«Ես գրություն եմ ստացել մեր 45 աշխատակիցների հեռացման մասին՝ Վիեննայի կոնվենցիային չհամապատասխանող գործունեության պատճառով»,- Լեհաստանի ԱԳՆ շենքից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է նա։

Դեսպանը պարզաբանեց, որ դիվանագիտական ​​անձնակազմը պետք է հեռանա տարբեր ժամանակահատվածներում, առավելագույնը հինգ օր է։

Անդրեևը նշել է, այդ նոտան ստանալուց հետո, պաշտոնապես դիվանագիտական ​​հարաբերությունները շարունակվում են, սակայն Վարշավայի որոշումը նա անհիմն է անվանել։

Please enter a valid URL