Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներն ընդունել իրենց վարկաբեկած արժույթներով, ներառյալ դոլարով և եվրոյով, և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին չորեքշաբթի կառավարության հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես որոշել եմ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ այսպես կոչված անբարյացակամ երկրներին մատակարարվող մեր բնական գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլու հնարավորինս արագ անցման վերաբերյալ»,- ասել է նա։
Այսինքն, պարզաբանել է Պուտինը, նման հաշվարկներում նախատեսվում է հրաժարվել բոլոր «վարկաբեկված» արժույթներից։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այլ պետություններին ավելի վաղ կնքված պայմանագրերով նախատեսված ծավալների և գների համաձայն։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անբարյացակամ երկրների հետ գազային պայմանագրերի ապագա փոփոխությունները կազդեն միայն վճարման արժույթի վրա՝ այն կփոխվի ռուսական ռուբլու։
«Ես խնդրում եմ կառավարությանը համապատասխան հրահանգ տալ «Գազպրոմին» գործող պայմանագրերի փոփոխության վերաբերյալ, միևնույն ժամանակ, բոլոր օտարերկրյա սպառողներին պետք է հնարավորություն տրվի կատարել անհրաժեշտ գործողությունները», — կարգադրել է Պուտինը։