Մի քանի հարյուր մարդ երկկողմանի փոկել է Երևան-Սևան մայրուղին` պահանջելով, որ Սևան քաղաքաի հետ չմիացնեն Ծովագյուղն ու Սեմյոնովկան։
Շուրջ 1 ժամ է, ինչ ճանապարհը փակ է, և մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել։
Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները ման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։
«Պահանջում ենք, որ նախարարը գա եւ մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը եւ սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»:
Հիշեցնենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։