Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ցույց է տվել` ինչպես է միաժամանակ 8 թևավոր «Կալիբր» հրթիռներով հարվածում Ուկրաինայի ԶՈՒ ենթակառուցվածքին

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ցույց է տվել` ինչպես է ՌԴ ռազմածովային ուժերի նավը միաժամանակ ութ թևավոր «Կալիբր» հրթիռներով հարվածում Ուկրաինայի Զինված ուժերի ենթակառուցվածքին, ինչպես նաև հրապարակել է «Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգի մարտկոցներով հարվածի կադրերը։

Կադրերում երևում է, թե ինչպես են նավի «Կալիբր» հրթիռային համակարգի ութ թևավոր հրթիռները հաջորդաբար արձակվում նավից, գրում է ՏԱՍՍ-ը:

Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է ափամերձ դիրքերից հաջորդաբար արձակվում «Բաստիոն» ափամերձ համալիրի երեք հրթիռ։

Please enter a valid URL