CNN. ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ակնկալում են, որ Բելառուսը կմիանա Ուկրաինայում ռազմական գործողությանը:
***
Գերմանիային ռուսական գազից հրաժարվելու դեպքում սպառնում է ոչ միայն ցուրտը, այլեւ այլ խնդիրների ալիքը. RT
***
Sharp-ը դադարեցնում է իր ապրանքների առաքումը Ռուսաստան. ТАСС
***
Ուկրաինային մատակարարվող զենքի զգալի մասն ընկնում է ավազակների,ահաբեկիչների և հանցագործների ձեռքը, ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը. РИА новости
***
Բելգրադը երբեք պատժամիջոցներ չի սահմանի եւ չի միանա Ռուսաստանի դեմ արեւմտյան հիստերիային․ Սերբիայի ՆԳ նախարար
***
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Մարիուպոլը համեմատել է Վարշավայի հետ 1944 թվականին, Պուտինին՝ Հիտլերի, իսկ ռուս զինվորականներին՝ էսէսականների հետ։
***
Բելառուսը հայտնել է, որ Կիևը սերտորեն համագործակցում է Լիտվայի հատուկ ծառայությունների հետ Բելառուսի հարցով և տվյալներ փոխանակում ՆԱՏՕ-ի երկրների հետախուզության հետ։
***
Բայդենն այսօր մեկնում է Եվրոպա, որտեղ նա մտադիր է դաշնակիցների հետ քննարկել Ուկրաինայի ներկա իրավիճակը և ընդհանուր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարելու վերաբերյալ։
***
ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստում է պատժամիջոցների նոր փաթեթ Պետդումայի ավելի քան 300 պատգամավորների դեմ. The Wall Street Journal
***
Կադիրովը Զելենսկիին առաջարկել է ապաստան Չեչնիայում և ընդունել Մոսկվայի բոլոր առաջարկները։
***
ԿԺՀ-ի, ԼԺՀ-ի և Ուկրաինայի ավելի քան 1,2 հազար բնակիչներ ժամանակավոր ապաստան են ստացել Ռուսաստանում փետրվարի 18-ից ի վեր. ՌԴ ՆԳՆ
***
Եվրահանձնաժողովը ԵՄ բյուջեից 3 միլիարդ եվրո կհատկացնի ԵՄ երկրներին, որոնք ընդունում են փախստականներ Ուկրաինայից․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն:
***
ԵՄ երկրներն իրավունք ունեն Ուկրաինայի քաղաքացիներին զրկել փախստականի կարգավիճակից, որոնք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը, հանցագործ կամ ռազմական հանցագործություններ են կատարել։
***
ՈւԵՖԱ-ն այս շաբաթ կարգելի ազգային հավաքականի առաջիկա խաղերի ցուցադրությունը Ռուսաստանում։ Իսկ բասկետբոլի Եվրալիգան պաշտոնապես հայտարարել է ռուսական երեք ակումբների՝ ԲԿՄԱ-ի, Զենիթի և UNICS-ի հեռացման մասին:
***
Google-ն աստիճանաբար տեղափոխում է իր աշխատակիցներին Ռուսաստանից։
***
Ազգայնականները որպես պատանդ են պահում ավելի քան 4,5 միլիոն ուկրաինացու և մոտ 7 հազար օտարերկրացու․ ՌԴ ՊՆ
***
Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 68 հազար մարդ։ Ուկրաինայից, Դոնեցկից և Լուգանսկից օրական ավելի քան 19,4 հազար մարդ է տեղափոխվել Ռուսաստան՝ առանց Կիևի մասնակցության։ Հատուկ գործողության մեկնարկից ի վեր տարհանվել է ավելի քան 366 հազար մարդ։
***
5 երկրների 67 նավերի անձնակազմերը շարունակում են արգելափակված մնալ Ուկրաինայի նավահանգիստներում։