Search
Close this search box.

Արցախը կրկին գազազրկվել է. ինչպե՞ս կարող է արձագանքել Հայաստանը. Կարեն Հեքիմյան

Արցախը կրկին գազազրկվել է: Ընդ որում, ադրբեջանցիները անջատում են Հայաստանից Արցախ գնացող գազը: Այսինքն, այն գազը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանից և վճարում է դրա դիմաց: Այսօրինակ գազանջտումները պարբերաբար բնույթ են կրելու, եթե Հայաստանի կողմից արձագանք չլինի:

Ինչպե՞ս կարող է արձագանքել Հայաստանը:

1. Հրաժարվել ռուսական գազից և գործարկել Իրան-Հայաստան գազամուղը: Այսպիսի նախաձեռնության հանրային բարձրաձայնումից անմիջապես հետո, Արցախի գազամատակարարումը կվերականգնվի և այլևս չի խափանվի:

2. Հայաստանից ոչ այդքան հեռու անցնում է հարավկովկասյան Բաքու- Թբիլիսի-Ջեյհան գազամուղը, ինչի գոյությունը մտածմունքների տեղիք է տալիս:

3. Եթե Հայաստանից Արցախ գնացող գազն անցնում է Շուշիով, ապա դա նշանակում է, որ գոնե Շուշին ինչ-որ կերպ ևս օգտվում է այդ գազից: Մի կողմ թողնենք, թե ով և ինչպես է վճարում Հայաստանից եկող և Շուշի մտնող գազի դիմաց: Խնդիրն այլ է՝ ի՞նչ կամ ո՞վ է խանգարում հայկական կողմին փակել գազամուղի՝ Շուշի մտնող գիծը:

Կարծում եմ, որ հայկական կողմն ինչպես միշտ ընտրել է ամենապարտվողական՝ զիջողական տարբերակը: Մասնավորապես՝ գազ ինչ-որ բանի դիմաց: Ի դեպ, «ինչ-որ բան»-ը կարող է լինել դաշտը, տարածքը, գյուղը, քաղաքը և պետությունը:

Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL