Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ը, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը:
Shamshyan.ocm-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը մասնակցություն ունեցել է վթարում, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: