ArmLife.am-ի փոխանցմամբ՝ Ինտերֆաքսը գրում է.
Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռներ ձերբակալվել են արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։
«Մենք երկրում ունեինք ընդհանուր առմամբ 1367 ինքնաթիռ (մինչ պատժամիջոցները – IF): Մենք կորցրեցինք 78 ինքնաթիռ, դրանք ձերբակալվեցին` թռիչքների ժամանակ»,- ասել է Սավելևը` Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։
Ինքնաթիռները ձերբակալվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում, նշել է նա։
Սավելևի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է օդանավ գնելու շուրջ բանակցել արևմտյան լիզինգային ընկերությունների հետ, սակայն վերջիններս բանակցությունների չեն գնում։
ՌԴ տրանսպորտի նախարարը խոստովանել է, որ թռիչքները շարունակվում են, բայց որոշ փուլերում ավիափոխադրողներին կպահանջվեն ինքնաթիռների մասեր։ Նրա խոսքով՝ իշխանությունները լուծում են փնտրում այս հարցում՝ դիտարկելով երկար տարիներ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի փորձի վրա։