Search
Close this search box.

Լավ լուր․ Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 22-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում`
Մարտի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մարտի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Please enter a valid URL