Readovka.news-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը իրականացնում է արդյունավետ ու բարձր ճշգրտության հարվածներ: Նիկոլաևում կրկին պայթյուններ են հնչել, թիրախները եղել են զինվորականներով լի զորամասն ու հյուրանոցը:
Ավելի քան 80 վարձկաններ և ազգայնականներ են սպանվել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, իսկ Կիևում ոչնչացվել է զինամթերքի պահեստ:
Հաղորդվում է նաև, որ տարբեր ճակատներում ակտիվ գործունեություն է իրականացրել ռուսական հրետանին ու ավիացիան:
Readovka Telegram ալիքը նաև փոխանցում է, որ ուկրաինական բանակը շարունակում է ռմբակոծել Դոնեցկի քաղաքացիական տարածքները, որտեղ կրկին խաղաղ բնակիչներ են զոհվել։
Փոխանցվում է նաև, որ Ռամզան Կադիրովի զորքին վերջապես հաջողվեց գրավել Ազովստալ գործարանի տարածքը՝ Ազիվա միջնաբերդով: Այստեղ առաջընթացն ավելի արագ տեմպերով է ընթանում, քան նախկինում:
Readovka.news-ն հրապարակել է նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզը՝ մարտի 21-ի դրությամբ: