Արցախում երեկվանից դադարեցված գազամատակարարումը դեռ չի վերականգնվել. ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 21–ին, Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։