Search
Close this search box.

Օր 27. Վերջին ժամերին տեղի ունեցած իրադարձությունները

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են ուկրաինական իրադարձությունները։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ երկու կողմերն էլ անհրաժեշտ են համարում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
***

ԱՄՆ-ն Եվրոպայում կենսաբանական, քիմիական զենք չունի. Բայդեն
***

ԱՄՆ-ը խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգեր է ուղարկում Ուկրաինա, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների հայտարարությունները։ Հրատարակության տվյալներով՝ Պենտագոնը տարիներ շարունակ ընդհատակյա ծրագրի շրջանակներում ձեռք է բերել խորհրդային տեխնիկա։
***

Զելենսկին ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրների մեկ երրորդը չի տեսնում Ուկրաինան որպես դաշինքի մաս։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ի դռները, նախագահի խոսքով, բաց կմնան Ուկրաինայի համար: ТАСС
***

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ՞
***

Հունգարիան հրաժարվել է աջակցել Ռուսաստանի դեմ էներգետիկայի, նավթի և գազի մատակարարումների ոլորտում լայն պատժամիջոցների ներդրմանը։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Պիտեր Սիյարտոն: ТАСС
***

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են առաջին ռազմագերիներին, ազատ են արձակվել ինը ռուս զինծառայող, RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
Նա հաստատել է, որ ռուս զինծառայողներին փոխանակել են Մելիտոպոլի քաղաքապետի հետ։
***

ԱՄՆ-ը ցանկանում է Չինաստանից լսել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության քայլերի դատապարտման խոսքեր, հայտնել են Սպիտակ տանը։
***

«Ռոսկոմնադզորը» սահմանափակել է Ռուսաստանում Euronews-ի նյութերի հասանելիությունը՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին կեղծ լուրերի պատճառով։
***

Այս շաբաթ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներ չեն սպասվում. ԵՄ դիվանագիտության ղեկավար
***

ԱՄՆ-ը կցանկանար պահպանել փոխադարձ դիվանագիտական հարաբերություններըը Ռուսաստանի հետ և բաց պահել հաղորդակցության ուղիները. Պետքարտուղարություն
***

Ուկրաինան կշարունակի ռուսական գազի տարանցումը Եվրոպա, հայտարարել է «Նաֆտոգազ Ուկրաինի» բաժնետիրական ընկերության ղեկավար Յուրի Վիտրենկոն, գրում Է ՏԻԱ Նովոստին՝ հղումով Bloomberg-ին։
***

Լատվիան կարգելափակի Yandex Go-ն և կչեղարկի Yandex Taxi-ի գրանցումը երկրում․ գրում են տեղական լրատվամիջոցներ:
***

Միացյալ Նահանգները դատապարտել է Ռուսաստանում ամերիկյան Meta ընկերության՝ որպես ծայրահեղական կազմակերպություն ճանաչելն ու գործունեության արգելքը։
***

Ռուսաստանը շուտով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկություն կխնդրի Ուկրաինայի հարցով իր մարդասիրական բանաձեւի նախագծի վերաբերյալ: Դրանում Անվտանգության խորհուրդը կոչ է անում բանակցային հրադադարի մասին՝ խաղաղ բնակչության տարհանումն ապահովելու համար։
***

Եվրամիության երկրների արտգործնախարարները պայմանավորվել են ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ևս 500 միլիոն եվրոյով։
***

Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան ստացել է ավելի քան 100 դիմում Ուկրաինայում ռուս զինծառայողների հնարավոր գերեվարման վերաբերյալ, որոնցից կեսը հաստատվել է։

Please enter a valid URL