Search
Close this search box.

Ինչո՞ւ են այսպես շռայլորեն պատվաստանյութ ուղարկում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզանում անգամ կորոնավիրուսի համաճարակի թեժ շրջանում մարդիկ ակտիվորեն չէին պատվաստվում, հիմա, երբ աշխարհը կամաց հրաժարվում է սահմանափակումներից` վերացվում են դիմակները, QR կոդերը, առավել եւս: Բայց վերջին շրջանում տարբեր երկրներից մեզ պատվաստանյութ են նվիրում:

ԱՄՆ իշխանությունը 300-ից ավելի դեղաչափ նվիրեց, երեկ էլ Պորտուգալիայի կառավարությունն է 400 հազար դեղաչափ «Պֆայզեր» նվիրել, իսկ Հայաստանում այլեւս այդքան պատվաստվելու ենթակա մարդ չկա: Իսկ գուցե դրսում պատվաստանյութի մեծ քանա՞կ է կուտակվել, եւ դա պետք է իրացնել, որ ժամկետը չանցնի: Եթե այդքան շռայլ են, թող բժշկական ժամանակակից սարքավորումներ եւ դեղորայք նվիրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL