Search
Close this search box.

Ի՞նչ է ասում Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում փոխզիջումների հարցը կարող է որոշվել համաուկրաինական հանրաքվեի ժամանակ։ Նրա հարցազրույցից մի հատված հրապարակել է Suspіlne-ը։

«Պատասխանը շատ պարզ է: Մենք բոլորս արդեն հասկանում ենք: Մեզ ՆԱՏՕ չեն վերցնում, որովհետեւ վախենում են Ռուսաստանից։ Այսքանը: Եվ մեզ պետք է հանգստանալ, ասել «օքեյ, անվտանգության այլ երաշխիքներ»։ Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք ցանկանում են լինել անվտանգության երաշխավոր, որոնք, ցավոք, չեն կարող մեզ տալ Դաշինքի 100%-անոց անդամակցություն, բայց պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ Դաշինքը, եթե մենք լինեինք դրա անդամ։ Եվ ես կարծում եմ, որ դա նորմալ փոխզիջում է»,- ասել է երկրի ղեկավարը։

Զելենսկու խոսքով՝ անվտանգության երաշխիքների հարցերում խոսք կգնա սահմանադրական փոփոխությունների և Ուկրաինայի օրենսդրության փոփոխությունների մասին։

«Բոլոր բանակցային թիմերին բացատրեցի. երբ դուք խոսում եք այս բոլոր փոփոխությունների մասին, և դրանք կարող են լինել պատմական, մենք ոչ մի տեղ չենք գնա, կգնանք հանրաքվեի։ Ժողովուրդը պետք է ասի և պատասխան տա փոխզիջումների որոշակի ձևաչափերին։ Բայց թե դրանք ինչ կլինեն, դա արդեն մեր խոսակցության հարցն է ու Ուկրաինայի ու Ռուսաստանի փոխըմբռնումը։ Ուստի, ամեն դեպքում, ես պատրաստ եմ ամեն ինչի, եթե իմ քայլերը լինեն մեր ժողովրդի հետ»,- ընդգծել է նախագահը։

Please enter a valid URL