Search
Close this search box.

Հովիկ Աղազարյան․ Մենք վաղուց ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և անձամբ ես ճանաչում եմ. 24news.am

Մենք վաղուց ենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և անձամբ ես ճանաչում եմ, այս մասին 24TV–ի հետ զրույցում ասել է ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, որ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով Ադրբեջանի առաջարկած բոլոր հինգ կետերն էլ հակահայկական են։

«Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք շուտվանից և էսօր ես ճանաչում եմ»,– ասել է նա։

Հաղորդավարի դիտարկմանը, թե այդ դեպքում արդյոք այդտեղ Արցախ պետք է լինի, Հովիկ Աղազարյանն ասել է․ «Արցախի ժողովուրդը ինքնորոշվում է։ Դա ողջ աշխարհում ընդունված սկզբունքներից ․․․ Եվ Արցախի ժողովուրդը մեր ժողովրդի, հայ ժողովրդի մի հատված է, և հետևաբար՝ մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս, նաև իշխանությունը անի ամեն ինչ, որպեսզի սատար կանգնի այդ իրավունքի իրագործմանը»,– ասել է նա։

Please enter a valid URL