Search
Close this search box.

Սյունիքի գյուղերում հացի մատակարարման ու այլ խնդիրներ կան. ձյունը փակել է ճանապարհները

ԱԻՆ-ի մեքենան այսօր փորձել է հաց հասցնել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ, սակայն ձյունն այնքան շատ է եղել, որ մեքենան տեղ չի հասել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը, իրենք են տրակտորով գնացել, հացը կես ճանապարհից բերել գյուղ։

«Հացի բաժանումն է կատարվում գյուղում էս պահին։ Մի երկու օրվա բան է, բնական բան է, ինչ էլ լինի, մարդիկ իրենց պահուստային միջոցներն ունեն»,-ասաց Արշակյանը։
Բարձրավան համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքով էլ՝ ճանապարհների հարցով ամբողջ մարզը ճգնաժամային վիճակում է այս պահի դրությամբ։
«Մեր 8 կմ ճանապարհը, որը նախկին Գորիս-Կապան ճանապարհին է միացվում, այսօր բացել ենք տվել։ Գյուղի այլընտրանքային ճանապարհը սարքող տեխնիկան գյուղից 2 կմ վերև է կանգնած, խնդրել ենք, այդ տեխնիկան տրամադրել են, մենք մեր ճանապարհի հատվածը բացել ենք։ Հացը հիմա ճանապարհին է»,- նշեց Ավագյանը։
Ըստ նրա՝ հացը կհերիքի այսօր-վաղը։ Տներում էլ մարդիկ արդեն սովոր են` պահուստային ալյուր են պահում, հաց են թխում։ Բացի այդ, Ավագյանը նշեց, որ ձյան հետ կապված նաև գյուղում տեղաշարժվելու, գոմեր գնալու խնդիրներ կան, տեխնիկան չի հասցնում ճանապարհները բացել, մինչև բացում են հետևից նորից ձյունը նստում է։

«Այս պահին մթերքի խնդիր չկա, մարդիկ պահեստավորել են, սննդի հարց չի եղել»,-նշեց Բաղդասարյանը։
Շինուհայրից մինչև Կապան հարյուրավոր մեքենաներ են կանգնած. երթևեկությունը կաթվածահար է
Հիշեցնենք՝ մարտի 20-ին, եղանակային պայմանների հետ կապված Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում և մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով։

Please enter a valid URL