ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ուկրաինայում «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգի մարտական կիրառումը հաստատել է դրա արդյունավետությունը լավ պաշտպանված հատուկ օբյեկտների ոչնչացման գործում։
Բացի այդ, կշարունակվեն «Կինժալով» հարվածները Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին հատուկ ռազմական գործողության ժամանակ, ասել է նա ճեպազրույցում։ «Կինժալը», որը ոչնչացրել է ուկրաինական ստորգետնյա զինանոցը, արձակվել է ավելի քան 1000 կմ հեռավորությունից՝ 10 րոպեից պակաս թռիչքի ժամանակով, ասել է Կոնաշենկովը։ Ոչնչացվել են Իվանո-Ֆրանկիվսկի շրջանի Դելյատինում գտնվող Տոչկա-Ու հրթիռային համակարգերի ավիացիոն զենքերի և մարտագլխիկների համար նախատեսված պահեստարանները և Նիկոլաևսկայայի Կոնստանտինովկայում գտնվող վառելիքի մեծ պահեստները:
«Ցանկանում եմ ընդգծել, որ «Կինժալ» համալիրը օգտագործվում է սովորական մարտագլխիկով»,- հավելել է գեներալ-մայորը։
ՊՆ-ն ընդգծել է, որ բարձր ճշգրտությամբ հարվածներ են հասցվում ռազմական ենթակառուցվածքներին և ոչ մի դեպքում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին։
Կոնաշենկովը նաև մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունը, թե իբր Ռուսաստանը կռվում է միայն «թվաքանակով և թեւավոր հրթիռներով»։
«Պետք է ընդգծեմ, որ հատուկ ռազմական գործողություն է իրականացվում պրոֆեսիոնալ բանակի կողմից, որն իսկապես օգտագործում է թեւավոր հրթիռներ»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։