Բանակցություններում առաջընթացը բավարար չէ և ուկրաինական կողմի համար ստեղծվող իրավիճակին չի համապատասխանում, որպեսզի հնարավոր լինի խոսել երկու երկրների նախագահների շփումների մասին։
▪️Նախագահները դեռ արձանագրելու ոչինչ չեն ունենա, պայմանավորվածություններ չկան։
▪️Ռուսական կողմն արագ և բովանդակալից աշխատելու շատ ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում։
▪️Ռուսաստանը երախտապարտ է բոլոր այն երկրներին, որոնք Կիևի հետ բանակցություններում առաջարկում են միջնորդ լինել։ Կարևոր է, որ Ուկրաինան ավելի զիջող լինի։
▪️Միջազգային կազմակերպությունները կարող են ճնշում գործադրել Կիևի վրա՝ ազդելու հումանիտար միջանցքների աշխատանքին խոչընդոտող ազգայնականների վրա։ Միջանցքները բաց են, դրանք կան, բայց ազգայնականները մարդկանց դուրս չեն թողնում։
▪️Մոսկվան բացասաբար կընկալի Ուկրաինայում հատուկ գործողությանը միջամտելու այլ երկրների փորձերը։
▪️Աշխարհը դուրս է եկել ռուսական ամեն ինչի նկատմամբ ատելության աննախադեպ պարտադրմանը դեմ հանդիման։
▪️Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ հավասարակշռությունը, մինչդեռ ամերիկացիների համար ոչինչ չի փոխվի։