Երեւանում, այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Մինչ կժամանեին ոստիկաններն ու քննիչները, պարեկները պարզել են, որ մահացածը, ով տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած է նետել կամրջից։
Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։