Եթե Պետական պարտքն իրոք կազմում է 19 055 710 179 $, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս է առաջացել այսքան մեծ պարտք (2021թ-ին, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, այն կազմում էր մոտ 10.400 000 000 $)։
Ինչպե՞ս է գոյացել այն, ինչի՞ վրա կամ որտե՞ղ է ծախսվել այսքան մեծ գումարը, որի դրական ազդեցությունը թե´ մեր տնտեսության և թե´ մեր առօրյայի վրա չենք զգացել։ Հակառակը` օրեցօր զգում ենք ապրուստի ձեռքբերման դժվարությունը, տեղի է ունենում ապրանքների սրընթաց գնաճ:
Եվ, ամենակարևորը, ի՞նչ է խոստացված կամ դրված զիջման այս գումարների դիմաց` վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում:
Հ.Գ. Մոտ 13 մլրդ դոլար պարտք եղել է 2021թ. սկզբին, որի մեջ ներառված չէ ներքին պարտքը (ըստ ինտերնետ տիրույթում առկա միջազգային տեղեկատվության): Հետևաբար այս մեկ տարվա ընթացքում 6 մլրդ դոլար պարտք ինչպե՞ս է ավելացել և դեպի ու՞ր է ուղղվել այդ գումարը: