ArmLife.am-ի տեղեկություններով՝ առատ տեղումների պատճառով, մինչ այս պահը փակ է Քաջարան-Կապան միջպետական ճանապարհը: Ավտոմեքենաների մեծ թվով խցանումներ կան հատկապես Քաջարանի՝ Արջի արձանի մոտ ճանապարհի հատվածում: Տեխնիկան աշխատում է, բայց սարերի ձնհոսքի ու մեծ բացվածքի պատճառով լրացուցիչ դժվարություններ են առաջացել:
Իսկ օրվա անբարենպաստ եղանակից հատկապես տուժել են Կապանի բնակիչները, ովքեր չեն կարողացել հասնել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ:
ArmLIfe.am