Search
Close this search box.

Հրապարակվել է ռուս-ուկրաինական ռազմաճակատի նոր քարտեզը

ArmLife.am-ի փոխանցմամբ՝ Readovka Telegram ալիքը հրապարակել է ռուս-ուկրաինական ռազմաճակատի քարտեզը՝ մարտի 19-ի դրությամբ: Տելեգրամյան ալիքը նաև տեղեկացնում է.

Հարավային ճակատում նկատվում է ռուսական ուժերի առաջխաղացում՝ Նիկոլաևի շրջանի հյուսիսում, ռուսական բանակը մոտեցել է Կիրովոգրադի շրջանի սահմանին։ Նիկոլաևի վրա ծանր հարվածներից հետո, զոհվել են Ուկրաինայի Զինված ուժերի բազմաթիվ զինվորներ: Ի դեպ, Նիկոլաևի դեմ դիպուկ հարվածները շարունակվել են նաև այսօր:

Արևելյան հատվածում, ըստ տելագրամյան ալիքի՝ ամենակարեւոր նորությունն այն է, որ ռուսական զորքերը վերջապես գրավել են Ուգլեդարը։
Զորքերը շարունակում են առաջխաղացումը դեպի Կուրախովկա, իսկ Մարիուպոլում ամեն ինչ նույնն է՝ քաղաքային ծանր մարտեր են ընթանում, հրետանին ոչ մի րոպե չի դադարեցնում իր աշխատանքը:

Խարկովում պատկերը նույնն է, ընթանում են դիրքային մարտեր։ Ուկրաինայի զինված  ուժերը շարունակում են պատերազմի համար ստանալ անհրաժեշտը տեխնիկա, քանի որ քաղաքն արևմտյան մասից արգելափակված չէ, և երկաթուղային հաղորդակցությունը շարունակում է գործել։

Իսկ Կիևում ռուսական զորքերը ակտիվորեն ճանապարհ են բացում քաղաքից հյուսիս՝ փորձելով հասնել Վիշգորոդ, և տիրանալ Դնեպրով անցնող ամբարտակին:

Please enter a valid URL