Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդում

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը խոցել է Ուկրաինայի 62 ռազմական թիրախ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ երեք հրամանատարական կետ, հրթիռային և հրետանային զինատեսակների երկու պահեստ և վառելիքի պահեստ»,- ասել է նա։

Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զինուժը ոչնչացրել է 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և 148 հրթիռային կայան։

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և այլ զրահատեխնիկա, 148 բազմակի հրթիռահրետանային կայան, 573 դաշտային հրանոթ և ականանետ, ինչպես նաև 1262 միավոր հատուկ ռազմական տեխնիկա», — ասաց նա։

Please enter a valid URL