Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկ.
Ուկրաինայում պաշտոնապես 562 գերի ընկած ռուս զինծառայող կա։
Շաբաթ օրը մարդասիրական միջանցքներով տարհանվել է ավելի քան 6,6 հազար մարդ։
***
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը դադարեցրել է մի շարք քաղաքական կուսակցությունների ցանկացած գործունեություն է ռազմական դրության ժամանակ, ասել է Զելենսկին:
***
Ուկրաինային զենք մատակարարելու Բունդեսվերի հնարավորությունները սպառվել են. Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը
***
ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է Ուկրաինային հանձնել իր С-400-ները. Reuters
***
ԱՄՆ-ում սննդամթերքը բենզինից հետո կթանկանա, մեղավոր են պատժամիջոցները. Washington Post
***
Ջոնսոնն ասել է, որ Զելենսկիին ապաստան է առաջարկել Մեծ Բրիտանիայում, սակայն նա հրաժարվել է, ասելով, որ ինքը պետք է մնա Ուկրաինայում՝ մարդկանց մասին հոգ տանելու համար:
***
Ռուս զինվորականները ճեղքել են «Այդար» գումարտակի պաշտպանությունը և հասել Շախտերսկոյե-Նովուկրաինկա գիծ՝ ոչնչացնելով մինչև 30 գրոհայինի, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
***
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարելի է համեմատել կրակը վառելափայտ ավելացնելու միջոցով հանգցնելու փորձի հետ. Չինաստանի ԱԳՆ
***
Բուլղարիան մտադիր է մինչև 2022 թվականի վերջ խզել պայմանագիրը Գազպրոմի հետ՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով։
***
Այլևս չկա երկաթուղային կապ Բելառուսի և Ուկրաինայի միջև, ասել է Ուկրաինայի երկաթգծերի խորհրդի ղեկավար Ալեքսանդր Կամիշինը։ Բելառուսի տրանսպորտի նախարարությունում ՌԻԱ նովոստիին հաղորդել են, որ փետրվարի 24-ին դադարեցվել է բեռնատար երկաթուղային հաղորդակցությունը երկու երկրների միջև։
***
Նավթահանքերի սպասարկման ևս մեկ ընկերություն՝ Baker Hughes-ը, դադարեցնում է ներդրումները ՌԴ-ում:
***
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստրն ասել է, որ զարմացած է իր դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից: